Հայաստանի ԶՈւ մեդալ` ԱՄՆ-ի ռազմական կցորդի պաշտոնակատարին

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների ռազմական կցորդի պաշտոնակատար, ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ջասթին Բադդին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի ռազմական կցորդին իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մայոր Ջասթին Բադդը պարգեւատրվել է Հայաստանի Զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով` հայ - ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում զգալի ավանդի համար։