«Գյուղը սահման է պահում,գյուղը երկիր է պահում»

Your browser doesn’t support HTML5

Հայաստանում մեկնարկել է «Փրկենք հայ գյուղը» ծրագիր: Նախաձեռնության հեղինակները հրապարակախոսներ են, արձակագիրներ եւ հասարակական գործիչներ, ովքեր կոչ են անում Հայաստանի եւ Սփյուռքի գործարարներին` աջակցել Հայաստանի հատկապես սահմանամերձ գյուղերին ոչ թե բարեգործությամբ, այլեւ եկամտաբեր գործ հիմնելու ճանապարհով: