Ականի պայթյունից ադրբեջանցի երկու սպաներ են վիրավորվել

Ադրբեջանական ուժերի կողմից 1992 թվականին գրավված Շահումյանն ընդգրկող Գերանբոյի շրջանում հունիսի լույս 10-ի գիշերը ականի պայթյունից ծանր վիրավորվել են ադրբեջանական զինուժի երկու սպաներ` կապիտաններ Իլգար Վերդիեւն ու Զահիր Մամեդովը:

«Զինծառայողներից երկուսն էլ ծանր վնասվածքներ են ստացել», - հաղորդում է APA գործակալությունը` տեղեկացնելով, որ Վերդիեւը պայթյունի արդյունքում կորցրել է ձեռքը, իսկ Մամեդովը` ոտքը: