Շփման գծի Տավուշի ուղղությունում ադրբեջանցի զինվոր է զոհվել

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զոհվել է Ադրբեջանի բանակի 19-ամյա զինվոր Սաադաթդին Մամեդովը։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զինծառայողի մահվան պատճառը ականի պայթյունն է։ Ըստ նույն աղբյուրի, միջադեպը տեղի է ունեցել շփման գծի Թովուզի ուղղությունում:

Ադրբեջանի Թովուզի շրջանը սահմանակից է Հայաստանի Տավուշի մարզին։