Իրանի եւ ԱԷՄԳ-ի բանակցությունների հերթական փուլը` այսօր

Վիեննայում այսօր կանցկացվի Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջեւ ընթացող բանակցությունների հերթական փուլը:

Նախատեսվում է, որ քննարկման հիմնական թեման կդառնա իրանական բոլոր ատոմային օբյեկտներ միջազգային տեսուչների մուտքի թույլտվությունը:

Համաձայնությունն այդ մասին առաջիկայում կարող է ձեռք բերվել, սակայն դեռեւս չհստակեցված մանրամասներ կան: