«Հայազն» միությունը նամակով դիմել է Հայաստանի նախագահին

Your browser doesn’t support HTML5

Այսօր «Հայազն» միությունը երթ էր կազմակերպել դեպի ՀՀ նախագահի նստավայր եւ Արտաքին գործերի նախարարություն՝ հանձնելու իրենց նամակը, որում ներկայացված են հայ-ադրբեջանական հարաբերությունների իրենց պատկերացումները եւ պահանջները:
«Մենք ցանկանում ենք, որ ապամիջազգայնացվի Արցախի հարցը: Կարիք չկա բանակցել մի պետության հետ, որը բանակցությունների սեղանի շուրջ դրված փաստաթուղթը ամեն պատեհ-անպատեհ առիթով ոտնահարում է», - նշում է միության անդամ Արմեն Մկրտչյանը:

«Այս երթը կազմակերպել ենք, որ միգուցե ինչ-որ կերպով կարողանանք նպաստել, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, բայց եթե հնարավոր չէ, ուրեմն պիտի լինի պատերազմ», - նշում է «Հայազն» միության մեկ այլ անդամ Ամալյա Հովհաննիսյանը: