Պետդուման ընդունեց զանգվածային ակցիաների վիճահարույց օրենքը

Ռուսաստանի Պետդուման երեկ ուշ երեկոյան ընդունել է վիճահարույց օրենքը, ըստ որի` զանգվածային ակցիաների ժամանակ տեղ գտած խախտումների համար գանձվելու են հսկայական տուգանքներ։

Օրենքի ընդունումը անցել է բուռն մթնոլորտում։

Ռուսաստանյան ընդդիմությունը պնդում է, որ այդ օրենքով Կրեմլը փորձելու է ճնշել երկրում ծավալվող բողոքի շարժումը, եւ որ այդ օրենքը Ռուսաստանը վերածում է ոստիկանական պետության։