ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակը հրաժարական տվեց

Այսօր հրաժարական է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը։

Իր տարածած հայտարարությունում Գալստյանը, տեղեկացնելով, որ հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում է իրականացնել Ծառուկյանի խոսնակի պարտականությունները, շնորհակալություն է հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել է «ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն»։


Սարգիս Հարությունյան