Բելառուսի Մոգիլյով քաղաքում պղծել են Հոլոքոսթի հուշաքարը

Բելառուսական Մոգիլյով քաղաքում անհայտ անձինք ավերել ու պղծել են Հոլոքոսթի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը:

Հուշաքարը տեղադրված է այն վայրում, որտեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին եղել է հրեական գետտո:

Պատմական աղբյուրները վկայում են, որ հրեաները Մոգիլյովում ապրում են 16-րդ դարից: