Շարմազանով. «Կառավարությունը գնում է ճիշտ ուղղությամբ»

Your browser doesn’t support HTML5

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը վստահում է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ համոզված է, որ նա գնում է ճիշտ ուղղությամբ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ նախագահը վարչապետի պաշտոնում կրկին նշանակեց Տիգրան Սարգսյանին: