Փանեթա. «Միջամտությունը Սիրիայում առանց ՄԱԿ-ի անհնար է»

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթան հայտարարել է, որ ռազմական միջամտությունը Սիրիայում ծավալվող իրադարձություններին հնարավոր չէ առանց ՄԱԿ-ի աջակցության եւ թույլտվության:

Այս հայտարարությունը նա արել է Սինգապուր անվտանգության գագաթնաժողովին մեկնելուց առաջ, որտեղ եւս քննարկման հիմնական թեմաներից է լինելու Սիրիայում տիրող իրավիճակը: