Հովիկ Աբրահամյանը` ԱԺ նախագահի միակ թեկնածու

Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ այսօր խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն մեկ` նախկին խոսնակ, հանրապետական Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։

Դաշնակցություն խմբակցությունը հայտարարեց, որ քվեարկությանը չի մասնակցելու։

Հանրապետական պատգամավորները զբաղեցնում են նոր խորհրդարանի 131 տեղերի կեսից ավելին` 69 տեղ։


Աստղիկ Բեդեւյան