Ձերբակալվել է Քեմերոնի նախկին խորհրդականը

Ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի լրատվամիջոցների հետ կապերի գծով նախկին խորհրդական Էնդի Քուլսընը:

Քուլսընը կասկածվում է 2010 թվականին սոցիալիստ քաղաքական գործիչ Թոմի Շերիդանի դատական գործի ժամանակ սուտ վկայություն տալու մեջ:

Սա Քուլսընի երկրորդ ձերբակալությունն է. անցած տարվա հուլիսին Լոնդոնի ոստիկանությունը նրան ձերբակալել էր ոստիկանին կաշառելու կասկածանքով:

Էնդի Քուլսընի անունը կապվում է տարբեր անձանց հեռախոսազրույցները գաղտնալսելու հետ, ինչը հսկայական սկանդալի պատճառ էր դարձել Մեծ Բրիտանիայում: