Սիրիայի ազգային խորհրդի ղեկավարը հրաժարական տվեց

Սիրիայի ազգային խորհրդի ղեկավարը հրաժարական է տվել։

Նախագահ Բաշար Ասադի ռեժիմին ընդդիմացող ուժերի միացյալ այս խորհրդի ղեկավար Բուրհան Ղալիունը իր հրաժարականը հիմնավորել է ընդդիմության ներսում սկիզբ առած տարաձայնություններով եւ հույս հայտնել, որ իր քայլը կնպաստի դրանց հաղթահարմանը:

Ընդդիմադիր որոշ ուժեր Սիրիայի ազգային խորհրդին մեղադրում են «Մահմեդական եղբայրների» չափազանց մեծ ազդեցությունը կրելու մեջ: