Amnesty International-ը հրապարակեց ամենամյա զեկույցը

Amnesty International-ը այսօր հրապարակել է հերթական ամենամյա զեկույցը՝ աշխարհում ազատությունների ու մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Զեկույցում անդրադառնալով Հայաստանին` միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգիչ է համարել հատկապես երեք խնդիր՝ հավաքների ազատությունը, ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու կրոնական հայացքների պատճառով զինծառայությունից խուսափողների ազատազրկումը։