Նախագահական ընտրություններ Եգիպտոսում

Եգիպտոսում այսօր նախագահական ընտրություններ են:

Երկրի ողջ տարածքում 13 հազար ընտրատեղամաս է բացվել: Ընդհանուր առմամբ առաջադրվել է 13 թեկնածու, հիմնական պայքարը, սակայն, ընթանում է իսլամիստ թեկնածու Մուհամադ Մորսիի եւ Արաբական պետությունների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսայի միջեւ:

Տեղական աղբյուրները պնդում են, որ թեկնածուներից եւ ոչ մեկը առաջին փուլում հաղթելու իրական շանսեր չունի:

Քվեարկության երկրորդ փուլը կայանալու է հունիսին: