Բիշարյանը կոալիցիան տեսնում է ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի «դեմքով»

Your browser doesn’t support HTML5

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասել է, որ իրենք պատրաստ են Հանրապետականի հետ նոր կոալիցիա կազմել, սակայն երկու քաղաքական ուժերն էլ սպասում են, թե ինչ ընթացք կստանան բանակցությունները Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, որպեսզի նոր կոալիցիայի կազմի վերաբերյալ վերջնական, ընդհանուր որոշում կայացվի: