Երեւանում կայացան ՍԾՏՀ ԽՎ-ի բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերը

Մայիսի 23-24-ը Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 39-րդ լիագումար նիստից առաջ` այսօր Ազգային ժողովում տեղի են ունեցել Վեհաժողովի բյուրոյի 46-րդ եւ մշտական հանձնաժողովի 39-րդ դռնփակ նիստերը: Այդ մասին հայտնում են Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։