Իրանը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցը

Իրանը ողջունել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարի առաջիկա այցը Թեհրան:

Երկրի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին ասել է, թե Յուկիա Ամանոյի այցը «լավ նախանշան է»:

Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ, Սալեհին ասել է, որ իր երկիրը հուսով է, որ Ամանոյի այցը եւ երկուշաբթի օրը Թեհրանում կայանալիք բանակցությունները կհանգեցնեն Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերի հստակեցմանը:

Ամանոյի այցը Իրան նախորդում է չորեքշաբթի օրը Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ Բաղդադում կայանալիք առանցքային բանակցություններին: