Օլիմպիական կրակն արդեն Լոնդոնում է

Նախօրեին հատուկ ավիաչվերթով Աթենքից Լոնդոն է բերվել օլիմպիական կրակը:

Culdrose ռազմածովային ավիաբազայում վայրէջք կատարած ինքնաթիռը դիմավորել են արքայադուստր Աննան, Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեբաստիան Կոեն, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը եւ Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը:

Այսօրվանից կմեկնարկի օլիմպիական կրակի 70-օրյա փոխանցումավազքը` որը կավարտվի հուլիսի 27-ին` 2012-ի ամառային օլիմպիադայի հանդիսավոր բացման օրը: