Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Հայաստանում

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 18:47-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արեւելք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

«Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Ստեփանակերտ եւ Վարդենիս քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ», - ասված է արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում: