Վաշաձեն եւ Մամեդյարովը քննարկել են Դավիթ Գարեջիի համալիրի հարցը

Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեն եւ Էլմար Մամեդյարովը հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են Դավիթ Գարեջիի վանական համալիրի` վերջերս հրատապ դարձած հարցը։

Ինչպես հաղորդում է Վրաստանի արտգործնախարարությունը, «նախարարները պայմանավորվել են ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել հանդիպում, որի ընթացքում տվյալ հարցը լրացուցիչ կքննարկվի»։

Բացի այդ, ըստ Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության, «ինտենսիվ շփումներ կպահպանվեն երկու պետությունների սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների միջեւ»։