Գերմանացի նախարարը ԵՄ նախագահի ուղիղ ընտրության կոչ է անում

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն կոչ է արել Եվրամիության նախագահի ուղիղ ընտրություն անցկացնել:

Նախարարը նպատակահարմար է համարում Եվրամիության բոլոր քաղաքացիների մասնակցությունը այդ ընտրություններին, ինչն էլ, նրա գնահատմամբ, կնպաստի ԵՄ-ի քաղաքական միասնությանը: