Սերժ Սարգսյանը այցելելու է Ճապոնիա

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ կողմերը քննարկել են հայ - ճապոնական հարաբերությունների օրակարգը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետեւողական զարգացմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հատկապես այս տարի, երբ լրանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, Սերժ Սարգսյանի այցը նոր լիցք կհաղորդի բարեկամ երկրների հարաբերություններին: