Պակիստանին զգուշացնում են սեւ փոշով նամակներով

Իսլամաբադում Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները ստացել են ծրարներ, որոնց մեջ կասկածելի բաղադրությամբ սեւ փոշի է:

Նամակներում նշվում է, թե դա թույն է, որը տարածվելու է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի համար նախատեսված բեռների վրա, եթե Պակիստանը վերականգնի դրանց տեղափոխումը իր տարածքով: