Թբիլիսի կգործուղվի վերականգնող ճարտարապետ

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի Մշակույթի նախարարությունը Վրաստան կգործուղի վերականգնող ճարտարապետի: Այս որոշումը նախարարությունը կայացրել է՝ հաշվի առնելով Թբիլիսիի սբ. Նշան եկեղեցուն կից զանգակատան փլուզման փաստը: Նախարարության հաղորդմամբ՝ վերականգնող ճարտարապետը տեղում կծանոթանա հուշարձանի ներկայիս վիճակին, վրաց մասնագետների հետ կքննարկի ծագած խնդիրները եւ կներկայացնի մասնագիտական տեղեկատվություն: Հիշեցնենք, Թբիլիսիի սբ. Նշան եկեղեցին փլուզվել էր մայիսի 13-ի գիշերը լույս 14-ի առավոտյան: