Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիները դադարեցնում են հացադուլը

Իսրայելի բանտերում պահվող հարյուրավոր պաղեստինցիներ համաձայնել են դադարեցնել հացադուլը։

Մոտ 1600 պաղեստինցի կալանավորներ ապրիլի 17-ին հրաժարվել էին սննդից` այդ կերպ բողոքելով Իսրայելի բանտային պայմանների ու առանց պատշաճ դատավարության իրենց բանտերում պահելու դեմ։