Իրանը պատրաստվում է նոր արբանյակ ուղարկել տիեզերք

Իրանը պատրաստվում է մայիսի 23-ին տիեզերք ուղարկել նոր արբանյակ։ Այդ մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը` վկայակոչելով երկրի տիեզերական ծրագրի ղեկավար Մեհդի Ֆարահիին։

Նույն օրը Բաղդադում պաշտոնական Թեհրանը պետք է քննարկի իր միջուկային ծրագրի հարցը վեց գերտերությունների` Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հետ։