Հայաստանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր տեղական ժամանակով ժամը 08։13 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Շորժա գյուղից 9 կիլոմետր դեպի հարավ-արեւելք (Սեւանա լճում):

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հաղորդագրության համաձայն` երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալլ։

էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.44 եւ արեւելյան երկայնության 45.37 աստիճան։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա: