Վիեննայում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Վիեննայում այսօր սկսվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Իրանի միջեւ բանակցությունները այդ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Միջազգային հանրությունը փորձում է Իրանի Փարչին գավառում գտնվող ռազմական օբյեկտ այցելելու թույլտվություն ստանալ։ Փորձագետները համարում են, որ այստեղ միջուկային հետազոտություններ են իրականացվում։

Նախօրեին Իրանի իշխանությունները զգուշացրել են, որ ճնշումներն իրենց նկատմամբ անընդունելի են։