Թիվ 12 ընտրատարածքում քվեների վերահաշվարկն ավարտվեց

Your browser doesn’t support HTML5

Թիվ 12 ընտրատարածքում քվեների վերահաշվարկն ավարտվեց


Թիվ 12 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ Լյովա Խաչատրյանի եւ Ռոբերտ Մասումյանի ստացած քվեների հարաբերակացությունը, արդեն երրորդ օրը շարունակվող վերահաշվարկի ավարտից հետո, այսօր ամփոփեց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սոնա Սարգսյանը։

«Խաչատրյան Լյովայինը նախնականը եղել է 14 հազար 923, Մասումյան Ռոբերտինը՝ 13 հազար 779։ Վերահաշվարկի հիման վրա դարձել է 15 հազար 186 Խաչատրյան Լյովայինը, իսկ Մասումյան Ռոբերտինը՝ 13 հազար 777», - ասաց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը։

Վերահաշվարկի արդյունքով եւս առավել շատ ձայներ հավաքած Լյովա Խաչատրյանը վերջերս անդամակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ ընտրությունների ընթացքում վայելում էր այդ քաղաքական ուժի աջակցությունը։

Ռոբերտ Մասումյանն անկուսակցական է։ Նրան սատարում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը։

Մասումյանի վստահված անձինք 15 ընտրատեղամասերում ներկայացրել էին վերահաշվարկի դիմում։


Անուշ Մարտիրոսյան