Ըստ Լուկաշենկոյի` Շիրակը Քադաֆիից 100 միլիոն դոլար էր ստացել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից ժամանակին ստացել էր 100 միլիոն դոլար` իր առաջին քարոզարշավի համար:

Լուկաշենկոն պնդել է, թե այդ մասին իրեն ասել է Քադաֆին: