ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Ղարաբաղի ընտրությունների առիթով նամակ է հղել Բան Կի-մունին

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` Լեռնային Ղարաղաղում հուլիսին նշանակված նախագահական ընտրությունների կապակցությամբ։

Ադրբեջանցի դիվանագետը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը եւ կազմակերպության անդամ երկրները միանշանակ դեմ կարտահայտվեն Ղարաբաղի ընտրություններին, որոնք Մեհթիեւը անվանել է «պրովոկացիոն» եւ «անօրինական»: