Ծառուկյանն ասաց` տեղյակ չէ ընտրակաշառքի դեպքերից

Your browser doesn’t support HTML5

ՀՀ Դատախազությունը երկու դեպքով քրեական գործ է հարուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու կասկածանքով: Ըստ Դատախազության մամլո քարտուղարի, երկու դեպքում էլ կան հստակ փաստեր եւ ապացույցներ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ տեղյակ չէ, որ ընտրակաշառք բաժանելու համար ԲՀԿ-ականների դեմ գործ է հարուցվել: