Իսրայելում արտահերթ ընտրություններ են ակնկալվում

Ակնկալվում է, որ այսօր երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն կհայտարարի, որ նշանակվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Իսրայելական մամուլը գրում է, որ վարչապետը իր իշխող «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչների հետ երեկոյան կայանալիք հանդիպումից, քննարկումներից հետո, ամենայն հավանականությամբ, կհայտարարի ընտրությունների անցկացման օրը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հերքել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությունը: