Մեքսիկայում ոստիկանները հայտնաբերել են 23 դիակ

Մեքսիկայում` Միացյալ Նահանգների սահմանին մոտ գտնվող Նուեվո Լարեդո ավանում ոստիկանները հայտնաբերել են 23 դիակ։

Սպանվածներին, որոնց թվում կա 4 կին, կախել են կամրջից։ Նրանցից մի քանիսին գլխատել եւ մարմինները նետել են ավանի վարչակազմի շենքի մոտ։

Այդ շրջանում պարբերաբար բախումներ են լինում թմրեդեղի ապօրինի վաճառքով զբաղվող մրցակից հանցախմբերի միջեւ։