Հայաստան է ժամանում Ուրուգվայի արտգործնախարարը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, վաղը Հայաստան կժամանի Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ երկօրյա այցի ընթացքում Ուրուգվայի արտգործնախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ուրբաթ օրը տեղի կունենան Հայաստանի եւ Ուրուգվայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ ասուլիս:

Լուիս Ալմագրոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: