Եվրոպայում հակահրթիռային համակարգի հարցով բանակցությունները` «գրեթե փակուղում»

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը ասել է, որ Եվրոպայում հակահրթիռային ամերիկյան համակարգի տեղադրման հարցի շուրջ պաշտոնական Վաշինգտոնի հետ բանակցությունները գրեթե մտել են փակուղի։

Ռուսաստանը այդ համակարգը համարում է սպառնալիք իր ազգային անվտանգությանը, մինչդեռ Միացյալ Նահանգները հավատացնում է, թե տեղադրվելիք ռադարները եւ հրթիռային կայանքները կոչված են պաշտպանել Եվրոպան Իրանի նման անկանխատեսելի երկրներից բխող վտանգից։