ԵԱՀԿ դիտարկում հայ-ադրբեջանական սահմանագոտում

Your browser doesn’t support HTML5

Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում ապրիլի 30-ին հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկում է անցկացվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից: 10 րոպե տեւած դիտարկումն անցել է առանց միջադեպերի։ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչները ուսումնասիրել են նաեւ Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածը, որտեղ ապրիլի 26-ին ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել են 3 հայ զինծառայողներ։