Նալբանդյանը կմեկնի Թեհրան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան, որտեղ հանդիպումներ կունենա Իրանի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այդ մասին հայտնում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը` այլ մանրամասներ չփոխանցելով։