Դավութօղլու. «Թուրքիայի արտաքին քաղաքականությունում չկա «թշնամի երկիր» հասկացություն»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ ասել է, թե պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականությունում չկա «թշնամի երկիր» հասկացություն։

«Մեզ համար կա երկու տեսակի պետություն` «բարեկամ» եւ «հնարավոր բարեկամ». սա է Թուրքիայի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը», - «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Դավութօղլուն։