Պարենի գները աշխարհում կրկին աճում են

Համաշխարհային բանկի տվյալներով, սննդամթերքի համաշխարհային գները կրկին աճում են` նավթի բարձր գնի, եղանակային անբարենպաստ պայմանների եւ Ասիայում սննդամթերքի ներմուծման բարձր պահանջարկի պատճառով:

Համաշխարհային բանկի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պարենի գները անցած տարվա դեկտեմբերի եւ այս տարվա մարտի միջեւ աճել են 8 տոկոսով: