ԱՄՆ-ը հերքում է անօդաչու թռչող սարքի մասին Իրանի պնդումները

Միացյալ Նահանգները հերքել է լուրերը, թե իրանցի մասնագետներին հաջողվել է անցած տարի Իրանի տարածքում խփված ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքից տվյալներ ներբեռնել, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր պաշտոնական Թեհրանը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանեթան լրագրողների հետ զրույցում նշել է, թե կասկածում է, որ իրանցի մասնագետներն ի վիճակի են վերստեղծել թռչող սարքի նախնական սխեմաներն ու գծագրերը: