100-ամյա կույր ականատեսը

Your browser doesn’t support HTML5

100 տարին բոլորած բասենցի Զվարթ տատը տեսողությունը կորցրել է 6 տարեկանում գաղթի ճանապարհին: 1915թ-ի իրադարձություններից երեքամյա Զվարթը որեւէ բան հիշել չէր կարող, սակայն Եղեռնից 97 տարի անց հիշողությունից չեն ջնջվել ականատես ծնողների պատմածները: Մեկ դար ապրած Զվարթ տատի Բրայլյան գրքերի մեծ գրադարանում չընթերցված գիրք չի մնացել: Նա իր օրը լցում է ընթերցանությամբ ու ձեռագործությամբ: «Կյանքը երազի պես մի բան է», -ասում է նա: