Թեհրանը հայտարարում է, որ ամերիկյան անօդաչու սարքից հաջողվել է տվյալներ ներբեռնել

Իրան -- RQ-170 ամերիկյան անօդաչու թռչող սարքը, «Ֆարս» լրատվական գործակալություն, 8-ը դեկտեմբերի, 2011թ․

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ իրենց հաջողվել է անցած տարի Իրանի տարածքում խփված ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքից տվյալներ ներբեռնել, որոնք ապացուցում են, որ այդ սարքը, մասնավորապես, օգտագործվել է Պակիստանի տարածքում գտնվող Բին Լադենի տունը հետախուզելու համար՝ վերջինիս սպանությունից շաբաթներ առաջ։

Իրանը հայտարարել է, որ անօդաչու սարքի կրկնօրինակ է պատրաստում։

Անցած տարի ԱՄՆ-ը ասել էր, որ սարքը խափանվել է եւ ցած ընկել Իրանի տարածքում, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իրենց հաջողվել էր խփել այն։ Իրանը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ վերադարձնել թռչող սարքը։

Իրանցի պաշտոնյաները նաեւ պաշտոնապես հերքել են միջազգային մամուլում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Թեհրանին խնդրել են իրենց տեղեկատվություն տրամադրել խփված լրտեսական սարքի մասին։