Մեկնարկել են Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ զորավարժությունները Դեղին ծովում

Ռուսաստանն ու Չինաստանը երեկ սկսել են համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնք շարունակվելու են մինչեւ ապրիլի 27-ը։

«Ծովային համագործակցություն 2012» անվանումը կրող զորավարժություններն անցկացվում են Դեղին ծովում։

Զորավարժություններին երկու երկրներից ավելի քան 20 ռազմանավեր են մասնակցում։