Անցած մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 450 անգամ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` ապրիլի 15-21-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում։