Անանի ծրագիրը փարիզյան հանդիպմանը գնահատվեց որպես «վերջին հույս»

«Սիրիայի բարեկամներ» խորհրդանշական անվանումով խումբը, որը պատվիրակներ ունի արեւմտյան եւ արաբական 14 պետություններից, հավաք է անցկացրել Փարիզում:

Խումբը ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը գնահատել է որպես Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու վերջին հույս: