Ադրբեջանը իր սահմանապահ ծառայության համար նոր զինտեխնիկա է գնել

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության` Սանգաչալայում տեղակայված զորամասում տեղի է ունեցել գնված նոր զինտեխնիկայի` «Կոբրա» զրահամեքենաների, Land Rover Defender-110 հատուկ ավտոմեքենաների եւ Մի-35, Մի-17, Մի-8 ուղղաթիռների ստուգատեսը։

Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, ստուգատեսին մասնակցել են երկրի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիեւը եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը։

Ստուգատեսից հետո կայացել են ուղղաթիռների ցուցադրական թռիչքներ։