Շվեդիայում ծառայող հայ քահանան կարգալույծ է հռչակվել

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Սարգիս քահանա Մելքոնյանը (Շվեդիա)` «ծառայության ընթացքում դրսեւորած կարգազանցության եւ եկեղեցականի վարքին անհարիր ընթացքի համար»: Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը` հավելելով, որ կարգալույծ հռչակված եկեղեցականը այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Սարգիս Մելքոնյան ավազանի անունով: